ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հայ ժողովուրդ, հավսա՜ր, զգա՛ստ...

Հայ ժողովուրդ, հավսա՜ր, զգա՛ստ...
17.12.2024 | 14:03

Բոլորով սկսում ենք վերլուծել «մեր սրտի վարչապետի և վարչապետուհու» ամուսնության հարցը և ներկայացնում ենք առաջարկներ.

ա) նրանք ամուսնանում են ԶԱԳՍ-ում,

բ) նրանք ամուսնանում են եկեղեցում,

գ) նրանք ամուսնանում են և մեկում և մյուսում,

ե) շարունակում են մնալ նույն կարգավիճակում:

Սա մեր ազգի և պետության առջև ծառացած ռազմավարական ամենահրատապ հարցն է և պետք է ընդհանուր հայտարարի գանք:

Իսկ այն, որ տարածաշրջանը վերածվել է «եռացող կաթսայի» և Սյունիքի գլխին կուտակվող ամպերը օր օրի ավելի են սևանում և ընդհանրապես Հայաստանը գտնվում է պետականության կորստի շեմին, թող ոչ ոքի ուշադրությունը չշեղի... դրանք անկարևոր, տասներորդական նշանակության հարցեր են:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսնես էս мутиловщик բոշեքին ու իրենց լրբաբարո «ռեալիթի շոուն» էս ազգի վզով փաթաթողը հիմա է՞լ է կանգնում հայելու առաջ ու «քա՜հ,քա՜հ ծիծաղում»...

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ